Ռուսական Զելենոգորսկում տեղակայված «Օկեան» ճամբարում շիճուկային մենինգիտի աղբյուր է հայտնաբերվել: Պետերբուրգի դատախազության տվյալներով՝ 2013-ի օգոստոսի 12-20 ընկած ժամանակահատվածում գրանցվել է շիճուկային մենինգիտի 4 դեպք: Սկզբում նման ախտորոշում եղել է 9-ամյա երեխայի մոտ:
Ներկայումս «մենինգիտ» ախտորոշմամաբ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց վիճակը կայուն է, փոխանցում է «Ռոսբալթը»:





























