Հայաստանում կինոարտադրությամբ զբաղվում են  2 կազմակերպություններ՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Այս երկու կազմակերպությունները  2012 թ. ավարտին են հասցրել  32 ֆիլնմեր, որոնց արտադրությունը սկսել էին 2007-8 թ.թ.: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ 2011 թ. ավարտին են հասցվել 37 ֆիլմեր, սակայն ռեկորդը գրանցվել է 2008 թ.՝ 40 ֆիլմ:

Սակայն 2012 թ. ավարտված ֆիլմերն անհամեմատ թանկ են նախորդ տարիներին արտադրվածներից: Այսպես՝ 2012 թ. ավարտված յորաքանչյուր ֆիլմի միջին բյուջեն կազմել է մոտ 60 հազ. դոլար՝ կրկնակի ավելի, քան 2008 թ.: