Գյումրու բժշկական կենտրոնում 3 օր առաջ նորից վիրահատել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր`Սերոբի երեխաների քավորին` Հարություն Խաչատրյանին, որին հրազենային ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում` իր տան դիմաց հնչած կրակոցների պատճառով: Այդ մասին հայտնումէ  Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ այդ կրակոցների պատճառով մահացել էր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկը` նուն հորեղբոր թիկնապահ Շեկոն, իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահեին ու քավոր Հարութի անչափահաս որդուն ձերբակալել էին:

Այս անգամ եւս քավորի վիրահատությունը կատարել է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:

Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ դա ընթացիկ վիրահատություն էր, որը պլանավորված էր դեռեւս 5 ամիս առաջ, նա նյարդի հետ կապված խնդիր ուներ, այժմ վիճակը բավարար է:

Շարունակությունը կարդացեք «Առավոտում»: