Թբիլիսիում դարձյալ կողոպտել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը: Օգոստոսի 26-ին զինված տղամարդը կողոպտել է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վաշլիջվարիի՝ Վրաստանի բանկի էքսպրես-մասնաճյուղը, հաղորդում է «Ռադիո Փիրվելին»:
Ռադիոկայանի տվյալներով, անհայտ անձը ցերեկը ներխուժել է բանկի էսքպրես-մասնաճյուղ եւ գումար պահանջել, որը ստանալուց հետո, փախուստի է դիմել: Կողոպտված գումարի չափը չի ճշտվում: Կողոպուտի փաստն արձանագրվել է նկարահանված տեսագրությունների հիման վրա: Այս պահին տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Վերջին շաբաթվա ընթացքում սա Վրաստանի բանկի կողոպուտի երկրորդ դեպքն է: Օգոստոսի 22-ին Թբիլիսիում թալանել էին այդ բանկի՝ Կազբեգի եւ Թբիլիսիի խաչմերուկին գտնվող մասնաճյուղը:
Թբիլիսիում թալանել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























