««Հերիք չի ուսման վարձն են թանկացրել, հիմա էլ՝ ԵՊՀ նոր ընդունվածներին նոր փորձությունների առաջ են կանգեցրել։ Այս տարի էրեխեքի վարձի կեսը պահանջում են վճարել մինչեւ սեպտեմբերի 6-ը, մինչդեռ նախորդ տարիների վճարման վերջնաժամկետ էր սահմանվում սեպտեմբերի 15-ը։ Մենք մեր ծախսերը նախատեսել էինք հենց սեպտեմբերի 15-ը նկատի ունենսլով»»,- «Իրավունք» թերթի հետ զրույցում անհանգստացած ասել է տիկին Անահիտը, ում դուստրն այս տարի ընդունվել է ԵՊՀ։
«Թե ինչի հետ են կապված այս փոփոխությունները, ԵՊՀ հասարակայնության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մասնավորապես ասաց.
-Նման փոփոխությունը ոչ մի բանով էլ պայմանավորված չէ։ Միակ նպատակը բուհի ֆինանսական հոսքերի կանոնակարգումն է։ Եթե անցյալ տարիներին մենք մեր մոտ էիք ընդունում վարձերը, եւ որպեսզի ծնողները զերծ մնային հերթերից, ուսման վարձավճարների կեսը վճարելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-15-ն էր, ապա այս տարի ուսանողները պետք է վճարեն բանկերում, եւ որեւէ հերթի խնդիր չի լինի»»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























