2013թ. մայիսի 20-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված, կառավարության, ինչպես նաեւ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կոնտրոնում։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Օրինագծում առկա «գենդեր» եզրույթը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների՞, թե՞ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մտքի փայլատակումն էր, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանից։

Սա կառավարության բերած դրույթն էր։ Բայց ես տեղյակ եմ, որ կառավարությունն արդեն փոփոխությունը բերել է ԱԺ եւ առաջիկա քառօրյայում այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա։

Դուք է՞լ եք դեմ օրինագծում նման կետի ընդգրկմանը։

Իհարկե դեմ եմ, ինչի մասին է խոսքը։

Հանրությունը կարո՞ղ է համոզված լինել, որ այս նստաշրջանում վերոնշյալ օրենքը հաստատ կվերափոխվի։

Սեպտեմբերին սպասվող քառօրյայում այդ փոփոխությունը պետք է արվի եւ հանվի դրույթի մեջ տեղ գտած այն արտահայտությունը, որն այդքան մեծ աղմուկի տեղիք է տվել...»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):