Հայաստանի Փաստաբանների պալատի առաջին նվաճումն այն էր, որ միավորվել են նախկինում առանձին գործող 3 փաստաբանական միություններ: Այս մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասոլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանը:
Երկրորդ նվաճումն, ըստ նրա այն էր, որ Փաստաբանների պալատում որակավորման քննությունները օբյեկտիվ եւ թափանցիկ հիմքերի վրա են դրվել: «Հաճորդ առաջընթաց քայլը գիտահետազոտական կենտրոնի ստեղծումն էր, որը տրամադրում է համապատասխան եզրակացություններ՝ կապված Փաստաբանների պալատի գործունեությանը վերաբերող օրինագծերի հետ: Կարեւորում եմ նաեւ սպորտային-մշակութային կենտրոնի եւ փաստաբանական դպրոցի ստեղծումը»,-ընդգծել է Արա Զոհրաբյանը, հավելելով, որ Հայաստանի կառավարությունը Փաստաբանների պալատին նոր շինություն է տրամադրել:
«Կարծում եմ, որ այս ընտրություններով Հայաստանի Փաստաբանների պալատը մեկ քայլ դեպի առաջ կկատարի»,-հայտարարել է Արա Զոհրաբյանը: Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նա մտադիր է զարգացնել հանրային պաշտպանի ինստիտուտը, պաշտպանել փաստաբանների իրավունքները, նպաստել վերջիններիս մասնագիտական կարողությունների զարգացմանը, ապահովել Փաստաբանների պալատի կառավարման եւ ործունեության թափանցիկությունն ու ավելացնել Պալատի ինստիտուցիոնալ ուժը:
Նշենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերի 14-ին: Կառույցի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանն ու Աշոտ Թադեւոսյանը:





























