Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում շարունակվում են բուժվել «Պուլկովո» շինհրապարակի մոտ 200 բանվորներ: Նրանք բոլորն էլ նախօրեին հիվանդանոց էին տեղափոխվել թունավորման նախանշաններով:
200 մարդու շինհրապարակից տեղափոխել են հիվանդանոց
Ընդ որում, հիվանդներից ոմանք վերակենդանացման բաժանմունքում են: Սակայն բոլոր հիվանդների վիճակն էլ բավարար է, «Ինտերֆաքսին» են հաղորդել հիվանդանոցից:
Ինչպես նշել է կապալռու-ընկերությունը, անձնակազմի համար ճաշ մատակարարում է «Սոֆիա» ԲԲԸ-ն: Հենց շինհրապարակում ոչիչ չի պատրաստվում: Զանգվածային թունավորման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:




























