Խաբարովսկում Ամուր գետի ջրի մակարդակը օգոստոսի 28-ի առավոտյան կազմել է 741 սմ: Անցած օրերի ընթացքում գետի ջուրը բարձրացել էր 6 սմ, հայտնում է Խաբարովսկի երկրամասի ԱԻՆ-ի ԳՎ-ն:

Այսպիսով, 1897թ. պատմական առավելագույն մակարդակը՝ 642 սմ-ը, գերազանցվել է գրեթե մեկ մետրով:

Ըստ  Շրջակա միջավայրի հիդրոտեսության եւ մոնիտորինգի հեռավորարեւելյան կենտրոնի ճշտված տեղեկության`Ամուր գետում  սպասվում է ջրի մակարդակի առավելագույն բարձրացում՝ Խաբարովսկի, Ամուրի Կոմսոմոլսկի, Ամուրի Նիկոլայեւսկի տարածքներում, ինչպես նաեւ Նիկոլայեւսկի,  Խաբարովսկի, Նանայի, Ամուրի, Կոմսոմոլսկի եւ Ուլչի շրջաններում, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հնարավոր է բնակելի տների, շենքերի եւ կառույցների, ճանապարհների առանձին հատվածների, դաշտերի, առանձնատների  ջրածածկում:

Խաբարովսկի երկրամասի կառավարությունը Խաբարովսկի, Ամուրի Կոմսոմոլսկի, Ամուրի, Կոմսմոլսկի, Նանայի, Խաբարովսկի տարածքներում օգոստոսի 9-ից արտակարգ դրության ռեժիմ է կիրառում: