Հայաստանի կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ, Երեւանի Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ կհայտարարի բացառիկ՝ հանրային գերակա շահ: Այսինքն՝ այդ տարածքի բնակիչները ստիպված կինեն օտարել իրենց բնակելի տարածքները:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգում:

Գերակա շահը հայտարարվում է Գլխավոր պողոտան վերակառուցելու եւ «Հին Երեւան» պատմամշակութային միջավայրը վերականգնելու նպատակով:

Քաղաքապետարանի ներկայացրած բացատրագրում չի նշվում, թե քանի մարդ է ստիպված լինելու վաճառել բնակարանը, կամ ինչ պայմաններով դա պետք է տեղի ունենա: