Սեպեմբերին Հայաստանի տրանսպորտի նախարարությունը պատրաստվում է վերսկսել ապօրինի տաքսիների ստուգումները: Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ, տաքսիստների իրավունքների պաշտպան Գեւորգ Դոստուրյանը:
Նրա խոսքով՝ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես Դոստուրյանն է նշում, ապրինի փոխադրումն արդեն լրջորեն խանգարում է գրանցված տաքսիների աշխատանքին: «Մայրաքաղաքում բոլորի համար տեղ չկա: Միայն օրինական հիմքով աշխատող տաքսիների թիվը 8 հազար է: Գրեթե նույնքն է նաեւ ապօրինի աշխատող տաքսինեի թիվը»,-հայտարարել է նա:
«Նախորդ տարվա աշնանը տրանսպորտի նախարարության տեսչությունն ու ՃՈ-ը խստացրել էին սպիտակ պետհամարանիշներով ապօրինի տաքսիների նկատմամաբ վերահսկողությունը: Սակայն մարտից ստուգումնեը գրեթե դդարեցվել են: Մի քանի ամիսների ընթացքում ստուգումներ չեն իրակիանացվել»,-հայտարարել է Դոստուրյանը:
Դոստուրյանի կարծիքով՝ իրավիճակը կապված է նրա հետմ ոեւ դեռեւս գարնանը տրանսպորտի նախարարությունը օրինագծերի փաթեթ էր նախապատրաստել՝ տաքսիների լինցեզավորման նոր կարգի մասին, սակայն խորհրդարանում այն դեռեւս չի դիտարկվել: «Նոր կարգի համաձայն՝ տաքսու օրինականությունը կվկայեն ոչ թե դեղին պետհամարանիշերը, այլեւ հետին ապակուն ամրացվող տալոնները: Այդ կերպ տաքսիստներն այլեւս ստիպված չեն լինի սպիտակ պետհամարանիշերը փոխարինել դեղինով»,-ասել է Դոստուրյանը: Հնարավոր է՝ բարեփոխումների վերաբերյալ տրանսպորտի նախարարության հանրային հայտարարությունները կարող էին գնահատվել որպես խոստում, որը նախարարությունը չի ցանկացել խախտել: «Գուցե մինչեւ օրինագծի ընդունումը նախարարությունը որոշի դադարեցնել ստուգումները»,-մեկնաբանել է նա: Այնուամենայնիվ, հավելել է նա, նախարարությունը վստահեցրել է, որ սեպտեմբերին օրինագծի դիտարկմանն ընթացք կտրվի:




























