Ազգային խորհրդի հերթական հանրահավաքը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-ին: Այդ մասին օգոստոսի 28-ին հաղորդել է Ազգային խորհրդի՝ բողոքի ցույցերի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Ասեֆ Գուլիեւը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրա խոսքով այս պահին Ազգային խորհրդի բոլոր կառույցները զբաղված են Ջամիլ Հասանլու օգտին ստորագրահավաքով:

Նա նաեւ նշել է, որ հերթական հանրահավաքը նույնպես կհամաձայնեցվի Բաքու քաղաքի գործադիր իշխանության հետ:

«Բաքվի գործադիր իշխանությանն ուղված դիմումը կներկայացվի ստորագրահավաքից անմիջապես հետո»,- հայտնել է Գուլիեւը:

Նրա խոսքով այս պահին կազմվում է ընդդիմության ընդհանուր թեկնածուի՝ տարբեր շրջաններ այցելությունների ժամանակացույցը, ինչպես նաեւ կկազմակերպվեն հանրահավաքներ»: