Մատուցողները զանգվածաբար հեռանում են հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Փարվանա» ռեստորանից վերջերս հեռացած մատուցողուհիներից մեկը: Նրա խոսքով՝ ռեստորանից հեռացել են խմբով: Պատճառը՝ Ս. Ալեքսանյանի նոր խոզաբուծարանն է:
Այդ խոզաբուծարանը կառուցելուց հետո Ս. Ալեքսանյանը հրահանգել է մատուցողներին՝ սեղանների վրա մնացած ողջ մթերքը հանձնել: Այնինչ սեղանին մնացած մթերքը մատուցողի համար եկամտի կարեւոր աղբյուր է, ոչ պակաս կարեւոր, քան թեյավճարը: Զրկվելով բնամթերային եկամտի այդ աղբյուրից՝ մատուցողները համարել են, որ իրենց աշխատանքի պայմանները վատացել են, եւ հեռացել ռեստորանից: NEWS.am-ի աղբյուրը հատնեց, որ նույն իրավիճակն է նաեւ Ս. Ալեքսանյանի մյուս ռեստորաններում:





























