Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է Ջամիլ Հասանլիի փաստաթղթերը՝ կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարելու: Հիշեցնենք, որ Հասանլին Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (ԴՈւԱԽ) երկրորդ միասնական թեկնածուն է: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են Ադրբեջանի ԿԸՀ-ից: Հասանլիի թեկնածությունը հաստատող փաստաթղթերը ԿԸՀ էին ներկայացվել օգոստոսի 24-ին:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԴՈւԱԽ) օգոստոսի 23-ին կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում Հասանլիին ընտրել էր որպես ընդդիմության երկրորդ միասնական թեկնածու, եթե ԿԸՀ-ն չհաստատի Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Ադրբեջանում ընդդիմության կողմից ընտրել են նախագահի երկրորդ միակ թեկնածուին 

Օգոստոսի 27-ին ԿԸՀ-ն մերժել է Իբրահիմբեկովին՝ նրան որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու գրանցելու հարցում: Պատճառն այն է, որ նա թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի քաղաքացի է:

Ադրբեջանի ԿԸՀ-ն հրաժարվել է հաստատել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը 

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: