Ռուսաստանցի գեյերի առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւը հայտարարել է, որ լքում է ԼԳԲՏ-շարժումը: «Ես ԼԳԲՏ-ակտիվիզմից ընդմիշտ եմ հեռանում»,-գրել է նա «Վկոնտակտեի» իր էջում:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ծագումով ռուսաստանցի, ամերիկացի հայտնի պոռնոպրոդյուսեր Մայքլ Լուկասը, ով հայտնի է հոմոսեքսուալ թեմատիկայով ֆիլմերով, Out ամսագրի հոդվածում կասկածի է ենթարկել, որ Ալեքսեեւը հավատարիմ է սեռական-փոքրամասնությունների իրավունքների համար պայքարին: Բացի այդ, Լուկասը նրան «Կրեմլի գրպանային գեյ»  է կոչել: