Ֆեյսբուքը 20 մլն դոլար կվճարի՝ որպես փոխհատուցում գովազդային գրառումներում օգտատերերի մասին տեղեկությունների օգտագործման համար:

Օգտատերերի դժգոհությունը հարուցել էր այն հանգամանքը, որ իրենց անձնական տվյալները(անուններն ու Ֆեյսբուքում տեղադրված իրենց նկարները) օգտագործվել էին «Sponsored Stories»(«Գովազդայի նորություններ») գովազդային միավորներում:

Տուգանքի չափը որոշվել էր  մինչդատական համաձայնության արդյուքնում՝ սոցիալական ցանցի եւ մի խումբ օգտատերերի միջեւ, ովքեր Ֆեյսբուքի դեմ միացյալ հայցով դիմել էին  Կալիֆորնիայի շրջանային դատարան: Տուգանքի չափերի վերաբերյալ հաջողվել էր համաձայնության գալ միայն երկրորդ անգամից, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա 614 հազար մարդ: Յուրաքանչյուր հայցվոր կստանա 15 դոլարի չափով գումար:

«Sponsored Stories» բլոգ ներառնվում է Ֆեյսբուքի յուրաքանչյուր օգտատերի նորությունների շարքում: Այն իրենից ներկայացնում է գովազդատուների կողմից վճարվող գրառում եւ ընդգրկում է այն օգտատերերի անուններն ու նկարները, ովքեր հավանել են էջում հիշատակվող գովազդատունին: