Երկրի խորհրդարանը կվերանայի ռեկրեացիոն դեղամիջոցների թեստավորման կարգը կենդանիների վրա՝ նոր օրինագծի սահմաններում: Սա ընդդիմության արդեն երկրորդ փորձն է ՝ թույլ չտալու դեղարտադրողներին՝ իրենց արտադրանքը կենդանիների վրա փորձարկելու եւ նրանց տառապանքներ պատճառելու:
Ինչպես գրում է New Zealand Herald-ը, նախորդ ամիս կառավարությունն արգելել էր հոգեակտիվ դեղանյութերը շների եւ առնետների վրա փորձարկել: Ըստ օրենքի կենդանիների վրա փորձարկումները կթույլատրվեն միայն այն դեպքում, եթե այլընտրանք չլինի, գրում է Russia Today-ը:
Նախօրեին կենդանիների ավելի քան 5 հազար պաշտպաններ բազմաթիվ նամակներ էին հղել համապատասխան գերատեսչության ղեկավարի էլեկտրոնային փոստին:





























