Ղազախստանում ավտոպատահարից ինը մարդ է զոհվել, եւս մեկը վիրավոր է։ Audi եւ Mistubishi ավտոմեքենաների բախման հետեւանքով երկու երեխա եւ յոթ չափահաս են զոհվել Ղազախստանի հարավային Ալմաթիի շրջանում, հայտնում է newskaz.ru-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ի տվյալները։
Գերատեսչության տվյալով՝ երկու մեքենաների բախումը եւ դրանց հետագա բռնկումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի երեկոյան՝ Ալմաթի-Ուստ-Կամենոգորսկ ավտոմայրուղու 390-րդ կիլոմետրին՝ Ալմաթիի շրջանում։ Հրդեհը հնարավոր է եղել մարել 30 րոպե անց։
«Ավտոպատահարի հետեւանքով զոհվել են երկու մեքենաների վարորդները, Audi-ի չորս ուղեւորները, այդ թվում՝ նորածին աղջնակը, նաեւ՝ Mistubishi-ի երեք ուղեւորները, այդ թվում՝ 11-ամյա երեխա։ Ութամյա մի աղջնակ էլ տեղափոխվելէ հիվանդանոց, ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։





























