ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում միասին 71 տարի ապրած ամուսինները վախճանվել են նույն օրը՝ մի քանի ժամի տարբերությամբ։
Ռոբերտ եւ Նորա Վիանդսները ամուսնացել էին 1942թ.։ Ռոբերտը մոտ 30 տարի դիստիբյուտորական հիմնարկում աշխատել  էր որպես վաճառող։ Նրա կին Նորան աերոբիկայի մարզիչ էր։ Ամուսնական զույգն ուներ հինգ երեխա եւ 18 թոռ, հայտնում է ABC հեռուստաալիքի կայքը։

Վերջին տարիներին հիվանդության պատճառով Վինանդս ամուսիններն ապրում էին Ռոքֆորդ քաղաքի ծերանոցում։ Ռոբերտը Պարկինսոնի հիվանդությամբ էր տառապում։ Օգոստոսի 28-ին տեղի ժամանակով ժ. 0.45-ին 92-ամյա Ռոբերտ Վինանդսը մահացել է։ Նույն օրը ժ. 16.45-ին կյանքից հեռացել է նրա  88-ամյա կինը, գրում է «ՌԻԱ Նովոստին։

 «Նրանք իսկապես միշտ անբաժան էին, ընրիքի սեղանի շուրջ իրար ձեռք բռնած էին նստում», - հիշում է դուստրը՝ Բարբ Միլթոնը։ Նա նաեւ հավելել է, որ կիրակի օրը անբաժան ամուսինները կթաղվեն  կողք կողքի՝ Ռոքֆորդ քաղաքի գերեզմանատանը։