Անհայտ անձը ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուինսթող-Սեյլեմ քաղաքի դպրոցներից մեկի շենքում կրակ է արձակել: Վիրավորվել է 15-ամյա անչափահասը:
Նախնական տվյալներով՝ կրակոցների հեղինակին ձերբակալել են: Իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավոր փակել դպրոցը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Մի քանի օր առաջ կրակոցներով մեկ այլ միջադեպ տեղի էր ունեցել ԱՄՆ ուսումնական հաստատություններից մեկում: Ոստիկանությունը ձերբակալել էր կրակոցների հեղինակին, ով կրակ էր արձակել Ջեքեյթեր քաղաքի տարրական դպրոցներից մեկի շենքի ուղղությամբ:
Հանցագործին բռնել են ոստիկանության հետ կարճատեւ փոխհրաձգությունից հետո: Մինչ այդ նա կարողացել է աշխատակցուհուն հրամայել կանչել անվտանգության աշխատակիցներին, ինչպես նաեւ հեռուստատսությունից նկարահանող խմբի: Հարձակվողը ցանկացել է, որ նորություններում ցույց տան, թե ինչպես է ինքը սպանում ոստիկաններին:





























