Թայվանում  մարդատար գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել, որի  հետեւանքով առաջացած վթարի արդյունքում  մահացել է նվազագույնը 12 մարդ:

Ինչպես հայտնում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Սինհուային», գնացքը մեկնում էր Թայվանի հարավ-արեւմուտքում գտնվող Գաոսյուն քաղաք: Թունել մտնելուց առաջ նրան ծածկել է սողանքը, որի հետեւանքով մի քանի վագոններ անջատվել են:

Նշվում է, որ պատահարի ժամանակ գնացքում 250 ուղեւոր է գտնվել: