Չինաստանի Շանհայ քաղաքում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք, զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 30-ը: Այս մասին հաղորդվում է «Սինա» լրատվական կայքում:
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել Բաոշան թաղամասի պահեստներից մեկում, հեղուկ ամոնիակի բեռնարկղերի վնասման հետեւանքով: Ողբերգության վայրում աշխատում են փրկարարները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Սոբեսեդնիկը» հաղորդում է, որ ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, վթար էր տեղի ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող սառեցված ծովամթերքների պահեստներից մեկում, որն էլ հանգեցրել էր ամոնիակի արտահոսքին:





























