Իրաքի հյուսիսում պայթյունների հետեւանքով զոհվել է 17 մարդ, եւս 33-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում: Պայթուցիկ սարքերը գործի են դրվել մարդաշատ տարբեր վայրերում: Այժմ ոստիկանությունը հետաքննում է ահաբեկչությունները, հայտնում է РСН-ն:

Բաղդադի սունիական մզկիթում ահաբեկչության հետեւանքով սպանվել է հինգ մարդ, հաղորդում է rbc-ն: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ մի քանի չարագործ առավոտյան աղոթքի ժամանակ ներխուժել են մզկիթ եւ կրակել հավատացյալների վրա:

Օգոստոսի 28-ին նույնպես Իրաքում ահաբեկչություններ էին կատարվել, Բաղդադի տարբեր թաղամասերում պայթեցվել էր ականապատ 10 մեքենա, զոհվել էր 71 մարդ, 200-ը վիրավորվել էին: