Բելգիայում թունաբանական վտանգի նախազգուշացման Early Warning System համակարգը հաղորդում է տարածել այն մասին, որ երկրում հայտնվել է նոր վտանգավոր թմրանյութ:

RTBF-ի տվյալներով՝ նոր թմրանյութի օգտագործումից հետո դեռ ոչ ոք չի մահացել, սակայն դրանից տուժածներին արդեն հիվանդանոցներ են տեղափոխում: «Խոսքն այսպես կոչված դիզայներական թմրանյութի մասին է, որ որի արդյունքը նման է LSD-ի արդյունքին»,- պարզաբանել է Անտվերպենի հիվանդանոցներից մեկի փորձագետը, հաղորդում է «Gazet.ru»-ն:

«Այն այնքան հզոր թմրանյութ է, որ մարդկանց մոտ տեսիլքներ է ծնում, որոնք նրանց տարօրինակ գործողությունների են մղում: Բացի այս, LSD-ի տվյալ տարբերակը ազդում է սրտի աշխատանքի ու արյան ճնշման վրա»,- հավելել է նա: Այդ թմրանյութը ստացել է 24INBOMe անվանումը: