ԱՄՆ-ում 37-ամյա շիմպանզեն հաղթել է մարդանման կապիկների արվեստի մրցույթում՝ լեզվով արված նկարի համար:

Առցանց-քվեարկությանը նրա օգտին քվեարկել է ավելի քան 27 հազար մարդ, հայտնել են մրցույթի կազմակերպիչները: Երկրորդ եւ երրորդ մրցանակները բաժին են հասել Չիտա եւ Ռիփլի կապիկներին՝ 5 եւ 2,5 հազար դոլար, հայտնում է MIGnews.ru-ն:

Մրցույթը հովանավորվում է ԱՄՆ Հումանիտար միության կողմից, իսկ գումարը բաժին կհասնի Լուիզիանայի Chimp Haven կացարանին, որտեղ ապրում է Բրենտե շիմպանզեն: