Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների ենթադրյալ 160 մասնակցի, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 31-ին Ալմա-Աթայում՝ ղազախական փոփ-երգիչ Կայրաթ Նուրտասի համերգի ժամանակ:
Այս պահին ոստիկանությունում տեղի ունեցածի փաստի առթիվ հարուցվել է մեկ այլ քրեական գործ: Գործում ներգրավվել են առեւտրա-ժամանցային կենտրոնի ղեկավարները, որտեղ էլ տեղի է ունեցել համերգը:
Ենթադրվում է, որ անկարգությունների պատճառ է հանդիսացել այն, որ Նուրտասը որոշել է մեկ երգ երգելուց հետո դադարեցնել է համերգն ու հեռանալ: Միաժամանակ երգիչը պնդում է, որ լքել է բեմն այն բանից հետո, երբ հանդիսատեսը խախտել է շրջափակման գիծը: Հաղորդում են, որ դժգոհ հանդիսատեսը ոստիկանության ուղղությամբ քարեր է նետել, հրդեհել է բեմն ու մի քանի մեքենա, ինչպես նաեւ տապալել սյուները:





























