74 տարեկան հասակում վախճանվել է բրիտանական լրագրության վետերան Դեվիդ Ֆրոսթը:«Սըր Դեվիդը մահացել է սրտի կաթվածից Ելիզավետա թագուհու հիվանդանոցում: Նրա հարազատները խնդրում են հարգել իրենց վիշտն ու չներխուժել իրենց մասնավոր կյանք»,- հայտարարել է Ֆրոսթ ընտանիքի ներկայացուցիչը, գրում է Gazeta.ru-ն:
Ֆրոսթը ճանաչվեց ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ հարցազրույցների շարք վերցրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնից: Այդ հարցազրույցի ընթացքում քաղաքական գործիչը իր գործած սխալների համար ներողություն խնդրեց ամերիկացի ժողովրդից:Լրագրողը հայտնի է նաեւ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ուղղված հարցով այն մասին, թե արդյոք նա աղոթում է Ջորջ Բուշ Կրտսերի հետ միասին:





























