Դալասի մանկական Medical City Children’s Hospital հիվանդանոցի բժիշկները սիամական երկվորյակների բաժանման բարեհաջող վիրահատություն են անցկացրել, հաղորդում են NBCDFW հեռուստաալիքը:
Հուլիսի 17-ին լույս աշխարհ եկած Օուեն եւ Էմեթ Էզելներին(Owen and Emmett Ezell) վիրահատությունը տեւել է մոտ 9 ժամ: Բժիշկներին հաջողվել է բաժանել երկվորյակների ընդհանուր լյարդն ու աղիքները:Նորածինների վիճակը կայուն է, թեեւ նրանք դեռ թոքերի արհեստական օդափոխման օգնության կարքի ունեն: Հիվանդանոցի բժիշկները հայտնում են, որ սա տաս տարվա ընթացքում երրորդ սիամական զույգն է, որը նման վիրահատության է ենթարկվում:Բժիշկները գտնում են, որ երկվորյակները դեռ 2-3 վիրահատության կարիք կունենան ու դուրսգրման կոնկրետ ժամկետներ չեն հայտնում: Սիամական երկվորյակներ շատ հազվադեպ են ծնվում ՝ 200 000 ծնունդներից միայն մոտ մեկ դեպքում:





























