Ալյասկա նահանգի Տալկիտնայի պատվավոր քաղաքապետ Սթեբս կատվի վրա անցած հանգստյան օրերին դաժան հարձակում էր կատարվել: Նրա վրա հարձակված շան կծածներից կատուն լուրջ վերքեր է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Լրատվամիջոցները հայտնում են, որ չորքոտանի քաղաքապետի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կոտրվածք, թոքի պատռվածք եւ վերք՝ կողքի հատվածում: Ներկայումս կենդանին հիվանդանոցում է, նրա վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CNN-ը:

Տուժած կատուն քաղաքապետ էր դարձել բավական զվարճալի պայմաններում. Տալկիտնայի քաղաքապետի ընտրություններում բնակիչները դժգոհ էին մնացել բոլոր թեկնածուներից, եւ այդ պատճառով էլ քվեարկել էին ավտոկայանատեղիում հայտնաբերված կատվի օգտին: