Չինացի պաշտոնյա Յույ Ցին, որը կաշառակերության մեջ էր մեղադրվում, ենթադրաբար խեղդվել է, երբ քննիչները նրանից խոստովանական ցուցմունք էին կորզում: Վեց քննիչներ դատարանում պատասխան կտան դիտավորյալ վնաս հասցնելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

The France 24-ը վկայակոչելով ՝ gazeta.ru-ն հայտնում է, որ քննիչները մերկացրել են Վենչժոու քաղաքի պետական խոշոր ձեռնարկության 42-ամյա ինժեներ Յույ Ցիին եւ նրան սառցաջրում պահել՝ փորձելով կաշառակերության մասնակցության  խոստովանություն ստանալ:  Երբ վերջինս այլեւս կյանքի նշաններ ցույց չի տվել,  քննիչները նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մի քանի ժամ անց մահացել է՝ թոքերը չգործելու հետեւանքով:

Ինժեները կալանավորվել էր մարտի սկզբին՝ հողային գործարքի կնքման ժամանակ իրավախախտում կատարելու կասկածանքով: Նրա մարմնի վրա նաեւ բազմաթիվ կապտուկներ են հայտնաբերվել: