Սինգապուրի բնակչին տուգանել են 5 հազար սինգապուրյան դոլարով (մոտ 3920 դոլար) այն բանի համար, որ նա իր շանը շատ երկար ժամանակով թողել է պատշգամբում: Դատարանը որոշել է, որ դրանով շունը «անտեղի տանջանքների է ենթարկվել», հաղորդում է Today պարբերականը:

Բորդեր կոլի ցեղատեսակի շունը կես տարի շարունակ մինչեւ երեկոյան ժամը 18-ը եղել է պատշգամբում, նույնիսկ եթե դրսում անձրեւոտ ու քամոտ եղանակ է եղել: Շան տերը՝ Ռոյ Չունգ Լինգ Իյը ասել է, որ չի մտածել շատ տանջանքների մասին, քանի որ վերջինս ոչ մի կերպ ցույց չի տվել դա եւ շատ առողջ տեսք է ունեցել:

Սակայն դատավորը հայտարարել է, որ շան բարեկեցությունը կախված չէ նրա առողջական վիճակից: