Ինդոնեզիայում 8 հատուկ ջոկատայիններ տարբեր տարիների ազատազրկման են դատապարտվել՝ բանտի վրա գրոհ կազմակերպելու եւ չորս բանտարկյալների սպանելու համար:

Այն հատուկ ջոկատայինը, որն անմիջականորեն բանտարկյալի է սպանել, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, գրում է Jakarta Globe-ը: Սպանությանը ներկա եւս երկու զինվորականներ դատապարտվել են 8 եւ 6 տարի ազատազրկման:

Եվս 5 զինծառայողներ դատապարտվել են մեկ տարվա եւ ինն ամսվա ազատազրկման: Հարձակմանը մասնակցել է եւս չորս զինվոր, որոնց դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 6-ին, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Հիշեցնենք, որ Ճավա կղզում տեղակայված բանտի վրա հարձակումն իրականացվել է 2013-ի փետրվարին: