Հնդկական համեմունքներն ակտիվորեն արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ: Այս տարի Նահանգներ են բերել մոտ 700 000 տոննա համեմունք: Ամերիկացի փորձագետները կասկածել են դրանց անվտանգությանը, գրում է Business Standard-ը:
Մասնավորապես, փորձագետները կարծում են, որ համեմունքները վարակված են սալմոնելլայով, որը տարեկան ավելի քան մեկ միլիոն ամերիկացու է թունավորում: Բացի համեմունքներից, վարակված է լինում նաեւ միսը, ձուկը, թռչնամիսը, կաթը, ձուն, բանջարեղենը, փոխանցում է MedDaily.ru-ն:
Փորձագետները «սեւ ցուցակում» են ներառել մոտ 200 հնդկական համեմունքներ: Դրանց թվում են հատիկավոր բիբարը, աղացած բիբարը, չամանը, գինձը, նեխուրը, ռեհանը:




























