Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 16 մարդկային գանգ են գտել, որոնցից յուրաքանչյուրի վրա համար է եղել, հաղորդում է Associated Press-ը:
Համարակալած գանգերն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Պրահայում գտել է անտուն տղամարդը՝ աղբարկղը նետված տուփի մեջ: Նա անմիջապես հայտնել է ոստիկանությանը, հաղորդում է Česká televize պորտալը:
Դրանից մեկ օր առաջ աղբարկղում եւս մեկ գանգ էր գտել մի ուրիշ անտուն, ով նույնպես այդ մասին տեղեկացրել էր իրավապահ մարմիններին: Ոստիկանությունում համարում են, որ այդ երկու միջադեպերը փոխշաղկապված են, հաղորդում է Lent.ru-ն:
Դեռեւս անհայտ է, թե որտեղից են հայտնվել այդ գանգերը: Ոստիկանությունում ենթադրում են, որ քանի որ դրանք համարակալված են, հնարավոր է դրանք մանսավոր հավաքածուի մաս են: Հետաքննությանը ներգրավել են հնագետների եւ այլ մասնագետների, նշում է České noviny թերթը:




























