Մեքսիկայի մայրաքաղաքի Իստապալապա շրջանի իշխանությունները շաբաթ օրը ցուցակագրել են 3.7 հազար տուն, որոնք վնասվել են վերջին օրերի ուժեղ անձրեւների հետեւանքով: Այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Խեսուս Վալենսիան:
Մասնագետների գնահատմամբ` այս տարի հեղեղները Մեխիկոյում անսովոր ուժգին են: Ջրահեռացման համակարգը չի կարողանում դիմակայել ջրի հոսքին, ինչի հետեւանքով փողոցները վերածվում են գետերի, ավտոմեքենաները չեն կարողանում անցնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքի իշխանություններն արդեն հայտարարել են 50 մլն պեսո չափով(մոտ 4 մլն դոլար) հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որից տուժածներին փոխհատուցումներ կվճարեն: Դրա համար տուժածները պետք է ներկայացնեն ջրհեղեղից տուժած տների նկարներ, ինչպես նաեւ կանցկացվի կարիքավորների միացյալ մարդահամար:
Միաժամանակ պատգամավորները արդեն հանդես են եկել քաղաքային իշխանություններին ուղղված, Իստապալապայի 22 գաղութները տարերային աղետի տարածք հայտարարելու կոչով: Այդ դեպքում տուժածները հնարավորություն կունենան օգնություն ստանալ տարերային աղետների հետեւանքներից տուժածների օգնության հատուկ դաշնային հիմնադրամից:




























