Արքանզաս նահանգի Փայն-Բլաֆ քաղաքի 107-ամյա բնակիչը սպանվել է ամերիկյան ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների հետ դաժան փոխհրաձգության ժամանակ: Մոնրո Այսեդոր անունով տղամարդը չի ենթարկվել ոստիկանության հանձնվելու հրամանին եւ սկսել է հետ կրակ արձակել՝ փակվելով ննջասենյակում:
CNN-ի տվյալներով, ոստիկանությունը ստացել է ծանրացուցիչ հանգամանքներով հարձակման մասին ահազանգ ու մեկնել է դեպքի վայր: Ինչպես հաղորդում են, Մոնրո Այսեդորը զենքով սպառնացել է երկու անձանց: Իրավապահ մարմինների ծառայողներին հաջողվել է նրանց շենքից դուրս բերել, իսկ ենթադրյալ հանցագործը կարողացել է թաքնվել ներսում:
Երբ ոստիկանները մոտեցել են ննջասենյակի դռանը, ուր նա փակվել էր, նա անմիջապես դռնից կրակ է արձակել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Հետ քաշվելով, ոստիկանները օգնության են կանչել հատուկ նշանակության ջոկատների, հաղորդում է
Դեպքի վայր հասած իրավապահները փորձել են բանակցություններ վարել, սակայն դրանք անարդյունք են ավարտվել: Իրավապահներին հաջողվել է սենյակ նետել նկարահանող փոքր սարք, որի շնորհիվ համոզվել են, որ տղամարդը զինված է: Անցնելով հարձակման՝ հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ են արձակել ու կոտրել են դուռը: Ծավալված փոխհրաձգության արդյունքում Մոնրո Այսեդորը սպանվել է:




























