Սոմալիի իշխանությունները հայտարարել են Go 2 School ծրագրի մեկնարկի մասին: Դրա նպատակն է երկրում դպրոցականների ընդհանուր էիվը հասցենլ մինչեւ մեկ միլիոնի: Ծրագիրն իրականացվում է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում եւ Սոմալիլենդ ու Պունտլենդ նահանգնրի գլխավոր քաղաքներում՝ UNICEF-ի աջակցությամբ:
Երկու տարի տեւած քաղաքացիական պատերազմից հետո Սոմալիում դպրոցականների թիվը շարունակում է մնալ աշխարհում ամենափոքրերից մեկը: ՄԱԿ վիճակագրության համաձայն, Սոմալիում 10 երեխաներից միայն 4-ն է հաճախում հանրակրթական հաստատություններ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդում են, որ Go 2 School ծրագրի համար տրամադրվել է 117 մլն դոլար:





























