Բրոկոլին եւ հակամալարիական դեղամիջոցը շագանակագեղձի քաղցկեղի դեմ արդյունավետ խառնուրդ են: Դա ապացուցել են Փիթսբուրգում Քաղցկեղային ինստիտուտի՝ մկների հետ արված էքսպերիմենտները, գրում է Medical News Today-ը: Ինչպես հայտնի է կաղամբը, բրոկոլին եւ նմանատիպ բույսերը հայտնի են նարնով, որ նպաստում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման նվազեցմանը:

Երբ գիտնականները լաբորատորիայում ստուգում էին սուլֆորաֆանը, կարողացել են պարզել, որ միացությունը կանխում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը վաղ փուլերում, սակայն ավելի ուշ փուլերի դեպքում դա արդյունավետ միջոց չէ: Այն սահմանափակում է դեղամիջոցների՝ քաղցկեղային բջիջները քայքայելու ընդունակությունը, փոխանցում է MedDaily.ru-ն: