143 նմուշ՝ նամակներ, լուսանկարներ, քանդակագործության էսքիզներ, նկարներ եւ անձնական իրեր, որոնք պատկանել են ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարին, կվաճառվեն հինգշաբթի օրվա աճուրդի ժամանակ՝ հաշվի չառնելով  իմպրեսիոնիստի ծոռի բողոքները:  

Վաճառքը կազմակերպած Heritage Auctions-ը ակնկալում է, որ Ռենուարի իրերի մեծ հավաքածուն կարող է բերել շուրջ 3 միլիոն դոլար: Ռենուարի ակնոցը, նրա «ֆիրմային» պուտավոր շարֆը, ամուսնության վկայականը եւ ընկերների ու ժամանակակիցների կողմից գրված նամակները, որոնց թվում են Կլոդ Մոնեն, Էդուարդ Մանեն եւ Օգյուստ Ռոդենը, կվաճառվեն աճուրդում: 

Բացի դրանից, աճուրդի է հանվել նաեւ Les Becasses կտավը, որը վարպետն ավարտել էր մահից մի քանի ժամ առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 3-ին, 78 տարեկանում: 

Ամբողջ հավաքածուն պատկանել է Ռենուարի թոռներից Փոլին, որն ԱՄՆ էր տեղափոխվել եւ Ռենուարի ունեցվածքը վաճառել նախքան իր մահը՝ 2005թ.: 

Հավաքածուների սեփականատերերը հռչակավոր նկարչի ամենահայտնի աշխատանքների շարքում նշում են Grande Venus Victorieuse 1,8 մ բարձրությամբ արձանը, որը ստեղծել են  Ռենուարն ու իր երիտասարդ օգնական Ռիշար Գինոն: Այն գնահատվում է 1 միլիոն դոլար:

«Վալդշնեպովի» համար հուսով են ստանալ 80.000-120.000 դոլար, իսկ տարբեր նամակները գնահատվել են յուրաքանչյուրը 2.000 -10.000 դոլար: Ռենուարի կնոջ՝ Ալինայի երկու նամակների համար  ցանկանում են ստանալ 500-700 դոլար: