Հոնկոնգում ավարտել են լայն արձագանք ստացած հանցագործության հետաքննությունը: Ամուսիններ Թաի Չիվայն ու Կատրին Աուն երկու տարի շարունակ ծաղր ու ծանակի են ենթարկել իրենց ինդոնեզացի սպասուհուն: Նրանք տանջել են կնոջը շիկացած արդուկով եւ ծեծի ենթարկել շղթայով:

Սապասուհին դատարանում հայտարարել է, որ գործատուները նրան աշխատավարձ չեն տվել, տանջել են եւ ծաղրել: Տուժողը պատմել է նաեւ, որ ճանապարհորդության մեկնելիս նրանք կապել են իրեն աթոռին, սակայն դատարանը դրան չի հավատացել:

Թե ինչու տիկինն այդ մասին ավելի վաղ չի հայտարարել, նա պատասխանել է, որ գործատուներն իրեն տանը որպես պատանդ են պահել եւ դուրս չեն թողել: 2 տարի ծաղրանքների ենթարկվելուց հետո նա կարողացել է փախչել եւ Ինդոնեզիայի դեսպանատուն հասնել, հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ամուսինը դատապարտվել է 3 տարի, կինը՝ 5 տարի ազատազրկման: