Շոտլանդական հնագույն ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցչի դուստրը, ով եչկու երեխաների մայր է, կրթություն է ստացել հեղինակավոր մասնավոր դպրոցներում, հետո նաեւ Իթոնում, ազատ ժամանակ մարմնավաճառությամբ է զբաղվում: Իր ծառայությունները կինը բացահայտ գովազդում է Facebook-ի իր էջում:

Շառլոտան շոտլանդացի բարոն Մալքոլմ Արմսթրոնգի ավագ դուստրն է: Շառլոտայի մոր հետ Մալքոլմը ամուսնալուծվել է, սակայն, ծանոթների խոսքով, նա շատ հոգատար է եղել դստեր նկատմամաբ: Նա վճարել է նրա կրթության դիմաց, գնել է թանկարժեք նվերներ: Սակայն վերջին տարիներին հարաբերությունները վատացել են:

Facebook-ի իր էջում ձիերի նկարներից, անվանական գերբից ու հեղինակավոր ուսումնական հաստատությունների դիպլոմներից բացի, երկու երեխաների մայրը տեղադրել է անպարկեշտ բովանդակությամբ լուսանկարներ:

Կինը գրում է, որ պատրաստ է բոլոր ցանկացողներին սեռական բնույթի ծառայություններ մատուցել՝ խոստանալով «անմոռանալի զգացողություններ»: Այստեղ են նշված նաեւ Շառլոտա Արմսթրոնգի ընկերակցության գները՝ մեկ ժամը՝ 125 ֆունտ, 4 ժամը՝ 500 ֆունտ: Բարոնի դուստրն աշխատում է առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան 9-ը: Հանրաճանաչ կնոջ խոսքով, իր աշխատանքն իրենց դուր է գալիս, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով Daily Star-ին:

Սըր Մալքոլմը ցնցող իրադարձությանը բավական հանգիստ է վերաբերել: «Ակնհայտ է, որ այդ կինը կուրջ խնդիրներ ունի, որի համար միայն ինքն է մեղավոր: Ավելին ասել չեմ կարող»,- չոր հայտարարել է բարոնը: