Բրիտանացի ալկոհոլիկ մայրը սովի է մատնել որդուն, իսկ դիակը թաքցրել ննջարանում: Ամանդա Հաթոնի 4-ամյա երեխայի դիակը 2011 թվականին գտել են մոր ննջարանում, մանկական մահջակալի վրա: Փոքրիկի կողքին փափուկ խաղալիքներ են եղել:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է 2009 թվականին, նրա մոտ զարգացման հետաձգում են հայտնաբերել, որը կապված է վատ սնվելու հետ:

Ողբերգության օրը Ամանդայի որդին վատ է զգացել իրեն, եւ մայրը գնացել է մոտակա դեղատունը՝ խորհրդի համար: Վերադառնալով, նա հայտնաբերել է, որ որդուն այլեւս ոչնչով չի կարող օգնել եւ պիցցա է պատվիրել:

Քննության ընթացքում մայրը հերքել է սպանության վարկածը, սակայն նույնիսկ որդու մահից հետո, նա ստացել է որդու նպաստը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ամանդան խոստովանել է, որ որդու մահից հետո սկսել է խմել, բայց հարեւանների եւ ծանոթների խոսքով՝ նա նախկինում էլ է խմել է եւ մարիխուանա օգտագործել: