Թեոդոսիայի միջնադարյան Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը ճարտարապետության հուշարձան է, առաջիկայում կանցնի հայ համայնքի տրամադրութան տակ եւ կվերանորոգվի:
Ներկայումս, ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, շարունակվում է շինությունը հայ համայնքին հատկացնելու փաստաթղթերի ձեւակերպումը, որը սկսվել է մեկ տարի առաջ, եւ դրա ավարտին հնարավոր կլինի խոսել վերականգնողական աշխատանքների մասին: Առաջին հերթին ծրագրվում է մաքրել տեղանքն ու վերանորոգել առջեւի հատվածը: Հետագայում համալիր աշխատանքներ կարվեն տաճարի ներսում՝ կտեղադրվեն սյուներ եւ այլն:
Այսօր տաճարը գտնվում է ողբալի վիճակում, այն բարձիթողի է, նրա տարածքում ավտոտնակներ են հայտնվել: 2006թ. հայ համայնքն արդեն ցանկություն էր հայտնել վերանորոգել պաշտամունքի առարկա տաճարը, բայց բանը մաքրումից այն կողմ չանցավ, քանի որ որոշում կայացվեց, որ անիմաստ է տաճարը վերանորոգել՝ առանց այն ցանկապատելու:
Բացի այդ, համայնքը մտադիր է Թեոդոսիայում ձեռք բերել այն տարածքը, որի վրա կառուցված է Սուրբ Միքայելի եւ Գեւորգի վանքը, եւ որտեղ գտնվում է նաեւ Այվազովսկու գերեզմանը:


























