Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռելերը մտադիր է հրաժարական տալ ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո, հաղորդում է հաղորդում է N-tv-ն՝ վկայակոչելով կուսակցական աղբյուրին:
Նախնական տվյալներով՝ կուսակցությունը հավաքել է ընդամենը 4.8 տոկոս եւ խորհրդարան չի անցնում: Նման բան լիբերալների հետ 1949-ից ի վեր առաջին անգամ է տեղի ունենում:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Ռեսլերը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ: Հաղորդվում է, որ կուսակցության պրեզիդիումն, ամենայն հավանականությամբ, նորից կձեւավորվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ պաշտոնական նախնական տվյալների, Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը ստացել է ընտրողների ձայների 41.5 տոկոսը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում սա կուսակցության ամենալավ քաղաքական արդյունքն է, սակայն բացարձակ մեծամասնության համար դա բավարար չէ:
Խորհրդարան են անցել նաեւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 25.7 տոկոս, «Ձախերը»՝ 8.6 տոկոս եւ «Կանաչները»՝ 8.4 տոկոս:





























