Հեմփշիրի թանգարանը գնել է մատանի, որը ժամանակին պատկանել է հանրահայտ անգլիացի գրող Ջեյն Օսթինին:

Ամերիկացի երգչուհի Քելլի Քլարքսոնը ավելի վաղ այդ մատանին ձեռք էր բերել աճուրդի ժամանակ, սակայն նրան ագելել էին այն դուրս բերել, քանի որ գրողի զարդը ազգային ժառանգություն է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ջեյն Օսթինի տուն-թանգարանը միջոցների հավաքգրման քարոզարշավ է սկսել եւ հավաքել է անհրաժեշտ գումար, որպեսզի վերագնի զարդը: Մատանու համար վճարել են 157 հազար ֆունտ ստերլինգ: