Հարավային Կորեայում ձերբակալել են չինական հանցավոր սինդիկատի առաջնորդ Չուանբո Լուին, որին ԿԺՀ իշխանությունները մեղադրում են սպանությունների փորձերի եւ կազմակերպված հանցավորության մասնակցության մեջ: Այդ մասին հաղորդում են Ինտերպոլի կայքում: Միջազգային ոստիկանական կազմակերպությունում ենթադրում են, որ չինացի առաջնորդի ձերբակալությունը լուրջ հարված կհասցնի միջազգային կազմակերպված հանցավորությանը:
Պարզվել է, որ Լուի հանձնումը Չինաստանին կայացել է Սեուլում սեպտեմբերի 16-ին: Դա տեղի է ունեցել Ինտերպոլի շրջանակներում չինական ու հարավկորեական իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում, որը ԿԺՀ հարցման համաձայն Լուի անվամբ թողարկել էր այսպես կոչված «կարմիր շրջաբերական», որով նա համարվում էր առավել հետախուզվող հանցագործ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Չուանբո Լուի ձերբակալությունը հաջորդել էր հարավկորեական մայրքաղաքաի բարձրակարգ Կաննամգու թաղամասի նրա տան վերահսկողությանը: Ենթադրաբար հենց այնտեղից էր մաֆիայի առաջնորդը վերհսկում իր ենթակաների աշխատանքը: Հանցախումբը, որն առաջնորդում էր Լուն, իշխանությունների տվյալներով զբաղվում էր դրամաշորթմամբ, թմրանյութի անօրինական վաճառքով, փողերի լվացմամբ եւ խաղատաների անօրինական բիզնեսով:





























