Տղամարդը, ով Սան-Ֆրանցիսկոյում փորձել է բանկոմատ կողոպտել, ձերբակալվել է այն բանից հետո, երբ փախուստի դիմելիս ցատկել է հարեւան տան տանիքին ու հայտնվել բնակարանում, հաղորդում է Associated Press-ը:

Հանցագործը, ում անունը չի հայտնվում, փորձել է լինգ օգտագործել, որպեսզի կոտրի Bank of America-ի մասնաճյուղի բանկոմատը, որի մոտ հասել էր օդափոխման լիսեռի շնորհիվ: Բացել բանկոմատն ու վերցնել գումարը այդպես էլ չի հաջողվել, սակայն անօրինական ներխուժումը «լուռ» անհանգստություն է առաջացրել(առանց ձայնային ազդանշանի գործարկման) եւ ոստիկանությունը դեպքի վայր է հասել:

Ոստիկանության աշխատակիցները նկատել են հանցագործին, երբ նա փախուստի է դիմել, եւ, տեսնելով, որ գողը տանիք է բարձրացել, կանչել են հրշեջ մեքենա, որը աստիաճններ ունի, հաղորդում է Lenta.ru-ն:

«Այնտեղ անցք կար, որի մեջ հայտնվել էր այն պահին, երբ հրամայեցինք ձեռքերը վեր բարձրացնել ու հանձնվել»,- լրագրողներին պատմել է սերժանտ Ուիլֆրեդ Ուիլյամսը: Կասկածյալը, չնայած իր 100 կիլոգրամ քաշին, գրեթե չի տուժել:

Նման դեպք գրանցվել էր արդեն 2013թ.-ի սեպտեմբերին: Շվեդիայում վթարային ծառայությունը ահազանգ էր ստացել մարդուց, ով հայտնվել էր ծառի վրա. արդյունքում նրան կողոպուտի մեղադրանքով ձերբակալել էին