ԱՄՆ-ի ՀԴԲ նախկին գործակալ Դոնալդ  Զահթլեբենն ընդունել է իր մեղքը՝ խոստովանելով, որ գաղտնի տեղեկություններ է հաղորդել Assotiated Press գործակալությանը նախորդ տարի Եմենում ձախողված ահաբեկչության մասին: Գործակալությունն այդ մասին գրել էր 2012թ. մայիսի 7-ին՝ անանուն աղբյուրը վկայակոչելով:

Ճակատագրի հեգնանքով, 55-ամյա նախկին  գործակալը հետախուզվում էր առանձին գործով՝ կապված մանկական պոռնկագրության հետ: Նրա տանը երեխաների նկատմամբ բռնության բովանդակությամբ տեսանյութեր եւ լուսանկարներ էին գտել:

Դոնալդ  Զահթլեբենի հետքի վրա հատուկ ծառայությունները դուրս էին եկել գործակալության աշխատակիցների հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ:

Հետաքննությունը պարզել էր, որ նախկին գործակալի հրապարակած տվյալները վնաս չեն հասցրել ամերիկացիների ազգային շահերին, սակայն հանգեցրել էին ամերիկյան հատուկ ծառայությունների քողարկված գործող աշխատակիցներից մեկի արձագանքին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Պարզվել է՝ արդարադատության հետ ձեռքբերված համաձայնությամբ Դոնալդ  Զահթլեբենը 43 ամիս բանտում կանցկացնի, եւս 97 ամիս կարող է ճաղերի հետեւում անցկացնել մանկական պոռնկագրության գործով: Նրա ընդհանուր պատժաչափը, եթե դատավորն օրինական համարի ամբաստանյալի խոստովանության գործարքը, կկազմի 140 ամիս կամ մոտ 12 տարի: