Լիտվացի պատգամավորն առաջարկում է վերականգնել մահապատիժն այն բանից հետո, ինչ մեծ աղմուկ հանած հանցագործություն էր տեղի ունեցել: Խոսքն այն միջադեպի մասին է, որը տեղի էր ունեցել 17 տարեկան աշակերտուհու հետ, որին սպանել եւ բռնաբարել էին:

Նա համապատասխան ուղղումները գրանցել է ՔՕ-ում: Նա ընդգծել է, որ հանցագործների հանդգնությունը գնալով անընդունելի է դառնում եւ հասարակությունն իրեն անապահով է զգում, ուստի մահապատժին վերադառնալը անվտանգության վերականգնման միջոցներից մեկն է, հաղորդում է Delfi.lt-ն:

Նա նաեւ մեջբերել է Spinter tyrimai-ի հետազոտությունը, որի հմաձայն երկրի բնակիչների մոտավորապես կեսը կողմ է մահապատժի վերականգնմանը:

Հիշեցնենք, որ  17-ամյա աշակերտուհուն առեւանգել էին, բռնաբարել, իսկ սպանելուց հետո մարմինը թողել էին ավտոմեքենայում եւ այրել այն: Երկու կասկածյալներ արդեն ձերբակալվել են: