Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ձերբակալվել է նախկինում կիսածանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիլյամ Աբելյանը ավտոկանգառում հերթապահի խցիկից  շաղափի կողոպուտի մեղադրանքով: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:

Նշենք, որ Աբելյանը, ով ծնունդով Հայաստանի մայրաքաղաք Երեւանից է, Բռնցքամարտի հյուսիսամերիկյան կազմակերպության(NABO)  վակածով չեմպիոն է կիսածանր քաշում՝ 24 հաղթանակով, որից 13-ը նոկաուտ, 6 պարտությունով եւ մեկ ոչ ոքիով:

Ինչպես հաղորդում է Գլենդելի ոստիկանությունը, 34-ամյա բռնցքամարտիկ Վիլյամ Աբելյանը, ով հայտնի է նաեւ Ուիլյամ անունով, ձերբակալվել էր կողոպուտի մեղադրանքով: Ոստիկանները շաղափը հայտնաբերել են նրա տանը: Ոստիկանության տվյալներով, Աբելյանը ներխուժել է ավտոկանգառի հերթապահի խցիկ եւ գողացել շաղափը: Կողոպուտը գրանցել էր տեսախցիկը: Աբելյանը շարունակում է ձերբակված մնալ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորության: